Facebook–ը կարող է անուղղակիորեն ազդել օգտատերերի առողջության վատացման վրա, նաեւ դառնալ տագնապի ու սթրեսի հանդեպ դիմադրողականության նվազման պատճառ։Նման եզրակացության են հանգել Ռեգիսի համալսարանի մասնագետները, հայտնում է Oane-ը։
Facebook սոցցանցի օգտատերերը ավելի շատ ժամանակ են տրամադրում վիրտուալ աշխարհում շփումներին ու քիչ ժամանակ ՝ իրենց առողջությանը։ Նախագծի հեղինակները որոշել են հետազոտություն անցկացնել՝ 89 կամավորների մասնակցությամբ։ Արդյունքները ցույց են տվել, որ համացանցում մեծ քանակությամբ ընկերներ ունեցող երիտասարդները ավելի խոցելի են զանազան ինֆեկցիաների հանդեպ։
Մասնագետները սոցցանցի շատ օգտատերերի մոտ ախտորոշել են տագնապի բարձր մակարդակ, նաեւ սթրեսի նկատմամբ խոցելիություն։ Նման հոգեվիճակները կարող են ճնշել իմունային համակարգը։ Թուլացած օրգանիզմը կարող է վարակվել զանազան ինֆեկցիաներով։




























