Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Խաչատրյանի նախագահությամբ, դեկտեմբերի 7-ին բավարարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհա-տրանսպորտային հանցագործությունների բաժնի քննիչի միջնորդությունը՝ որով քննիչը պահանջում էր 2 ամսով կալանավորման որոշում կայացնել դեկտեմբերի 4-ին ԿՀԴՊ ԳՎ աշխատակիցների կողմից հայտնաբերված Արա Գյուրջյանի նկատմամբ:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատական նիստն ավարտվել է, եւ Արա Գյուրջյանին ձեռնաշղթաներով տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:
Հիշեցնենք, որ Գյուրջյանը հոկտեմբերի 27-ին, երեկոյան ժամը 20:30-ի սահմաններում իր կողմից վարած «Մերսեդես G 500» մակնիշի 14 PP 444 համարանիշի ավտոմեքենայով Երեւանի Մայիսի 9-ի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտներ Արտեմ Անտոնյանին եւ Վիկտորյա Շահբազյանին: Անտոնյանը տեղում մահացել էր, իսկ Շահբազյանը` հիվանդանոցում:
Վրաերթ կատարելուց հետո Ա. Գյուրջյանը նրանց թողել էր անօգնական վիճակում եւ դիմել փախուստի:
Գյուջյանին հայտնաբերել էին դեկտեմբերի 4-ին՝ Երեւանի Ագաթանգեղոսի փողոցից, իսկ ավտոմեքենան տեղափոխվել էր ՃՈ տուգանային հրապարակ:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի





























