Դեկտեմբերի 3-ին ոստիկանության Բաղրամյանի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Արգինա գյուղի դաշտում հայտնաբերվել է նույն գյուղի անասնապահ, 46-ամյա Ջամբուլատ Մոսեսյանի դիակը՝ թեւատակի մասում հրազենային վնասվածքի հետքով:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ Մոսեսյանը մահացել է իր մոտ ապօրինի պահվող «ԻԺ-17» որսորդական հրացանից անզգուշությամբ արձակված կրակոցի հետեւանքով:

Կատարվում է քննություն: