Սեպտեմբերի 6-10-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ին առավելապես հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ը կնվազի 4-5 աստիճանով:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 7-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատեւ անձրեւի հավանականություն:

Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +20+22, ցերեկը՝ +35+37 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+32,

Կոտայքի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+32,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +34+36,

Գեղարքունիքում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+32,

Լոռիում՝ գիշերը` +10+15, ցերեկը` +29+33,

Տավուշում՝ գիշերը` +13+18, ցերեկը` +30+34,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+32,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +18+20, ցերեկը` +35+37,

Արարատում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +35+37,

Արմավիրում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +35+37,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +24+32,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +16+21, ցերեկը` +35+37,

Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +15+20, ցերեկը` +34+37,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +9+14, ցերեկը` +27+30,

Արցախում՝ գիշերը` +17+20, ցերեկը՝ +31+34: