Մեր երկու երկրները ենթակա են հիմնականում նույն աղետներին, պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության ակտիվացմանը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ նշել է Իրանի Իսլամական Հանրապետության պատվիրակությանը՝ Ներքին գործերի նախարարի խորհրդական Խալիլ Ռահաթի Ղուչանին:
ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման նպատակն էր քննարկել Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա համագործակցության խթանման ուղիները եւ նոր ոլորտները:
Իր խոսքում ընդգծելով հարեւան երկրների երկկողմ ձեւաչափով սերտ փոխգործակցության կարեւորությունը՝ նախարար Դ. Տոնոյանը նշեց այն բնագավառները, որտեղ իրականացվող համատեղ աշխատանքը եւ փորձի փոխանակումը երկուստեք օգտակար կլինեն:
ԻԻՀ ներքին գործերի նախարարի խորհրդականն ընդգծեց ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միջոցով կենտրոնացված կառավարում իրականացնելու հետաքրքիր փորձը եւ, շեշտելով այն հանգամանքը, որ երկու երկրները ենթակա են հիմնականում նույն աղետներին, պատրաստակամություն հայտնեց նպաստել փոխգործակցության ակտիվացմանը:
Իրանում լուրջ աշխատանք է տարվում կամավորների պատրաստման ուղղությամբ, ինչպես նաեւ հրշեջ մասերի միջեւ կազմակերպվում են մրցումներ՝ նրանց պատրաստվածությունը բարձրացնելու նպատակով: Այդպիսի մրցումներից մեկին առաջիկայում կմասնակցեն նաեւ ՀՀ ԱԻՆ հրշեջ-փրկարարները:
Քննարկման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց նաեւ ընդլայնել աշխատանքն ԻԻՀ Կարմիր մահիկի կազմակերպության հետ՝ համատեղ վարժանքների, աղետների բժշկության եւ սահմանային հենակետերում համատեղ իրականացվող հերթապահության ուղղությամբ (հատկապես՝ զբոսաշրջության ակտիվ սեզոններին):




























