Ազգային ժողովը կքննարկի Իրանի հետ սահմանին բեռներն արագ զննելու վերաբերյալ համաձայնագիրը։ Համաձայնագիրը հավանության է արժանացրել սեպտեմբերի 5-ին ԱԺ տնտեսական հարցերով հանձնաժողովի նիստում։

Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը նիստի ժամանակ հայտարարեց, որ երկու երկրների մաքսավորները միեւնույն բեռի կրկնակի ստուգումը նվազագույնի կհասցնեն, նշանակում է՝ դրանց սահմանն անցնելու գործընթացը կարագացնեն։ Դրա համար կողմերը մաքսային տվյալների օպերատիվ փոխանակում կիրականացնեն։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունը համաձայնագիրը հավանության է արժանացրել հուլիսի 13-ին, Իրանինը՝ 19-ին։