Ամերիկացիներին եւ ամբողջ աշխարհին ցուցադրել են, թե ինչպես կարող է լինել ԱՄՆ նախագահ Օբաման, եբ նա կատաղած է լինում: NBC հեռուստաալիքի ցուցադրած տեսահոլովակը հայտնվել է ինտերնետում եւ շոկի մեջ գցել այն դիտողներին: Բարաք Օբաման ավարտում է մամուլի ասուլիսը, լքում ամբիոնը եւ ոտքով ուժեղ հարվածելով դռանը` բացում այն ու հեռանում:

Հետագայում պարզվել է, որ այդկերպ կատակել են NBC հեռուստաալիքում. 15 վայրկյան տեւող կոմեդիկ այս տեսահոլովակը ցուցադրվել է Ջեեմ Լինոյի The Tonight Show հայտնի հաղորդման եթերում: Տեսանյութն այնքան լավ է պատրաստվել, որ շատերն են հավատացել դրա իսկությանը, անգամ որոշ լրագրողներ: Առաջին անգամ դիտելիս ոչ մի վայրկյան չես կարող մտածել, որ դա իրական չէ:

Մի քանի անգամ դիտելիս կարելի է նկատել, որ տեսահոլովակի 10-րդ վայրկյանին, երբ Օբաման հեռանում է ամբիոնից, նրա կողքին գտնվող դրոշի վրա երեւում է մոնտաժի թույլ արտահայտված հետքը: 

Ձայնագրությունը բավական թարմ է` նոյեմբերի 30-ին, երբ ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը հանդես էր գալիս հանրապետական առաջնորդների հետ: