Սոցցանցերում հայտնվել են միանգամից մի քանի կարճ տեսահոլովակներ, որտեղ իբեւ պատկերված է iPhone 8-ը՝ աշխատանքային վիճակում, որն աշխատում է iOS 11 բջջային ծրագրային հարթակի կառավարմամբ, հայտնում է «ՌԳ»-ն։

Տեսահոլովակներից մեկում սմարթֆոնը ձեռքին պահած մարդը սարքը պտտում է իր առանցքի շուրջ, ցուցադրելով կրկնակի ուղղահայաց տեսախցիկը ետեւի կափարիչի վրա։ Այդ ընթացքում նա մատով դիպչում է էկրանին, որտեղ արտասովոր մենյու է երեւում՝ նման բան չկա iOS 10-ում։

Շատերը վստահ են, որ տեսանյութում կեղծիքներ են պատկերված։ Մասնավորապես նրանց կասկածելի է թվացել App Store նշանի տեսքը, աշխատանքային հարթակների միջեւ թերթելու անիմացիան, նաեւ այն, որ այս տեսահոլովակները նկարահանված էին վատ լուսավորության պայմաններում։