Հակավիրուսային ESET ծրագրային ապահովման ընկերության մասնագետները հայտնել են MasterCard վճարման համակարգի օգտատերերի վրա հարձակման մասին, փոխանցում է Lenta-ն։

ESET-ի ներկայացուցիչների խոսքով՝ չարագործները վճարման համակարգի անունից MasterCard-ի հաճախորդներին նամակներ են հղում, որտեղ օգտատիրոջը հայտնում են նրա օգտահաշվի արգելափակման մասին եւ առաջարկում սեղմել ֆիշինգային կայքի հղումը։ Այնտեղ զոհն իբր պետք է թարմացնի անձնական տեղեկությունները, որից հետո ծառայության հասանելիությունը կվերականգնվի։ 

Նշվում է, որ կեղծ կայքում անձնական տվյալները մուտքագրելով՝ օգտատերն իր մասին անձնական տեղեկությունները իր իսկ կամքով չարագործներին է ուղարկում։

Ընկերությունում հավելել են, որ ֆիշինգային էջը .gob.mx դոմենով է գրանցված, որը պատկանում է Մեքսիկայի կառավարությանը։