Եվրախորհուրդն ու ՆԱՏՕ– ն կիբերհարձակումների եւ Ֆեյք նորությունների դեմ պայքարի վարժանքներ կանցկացնեն, որպեսզի պարզեն կիբերհարձակումների և կեղծ նորություններից պաշտպանվելու իրենց պատրաստվածությունը, ինչպես նաև բարձրացնեն նոր տեսակի սպառնալիքների մասով քաղաքական գործիչների զգոնությունը։ Այդ մասին հայտնում է Der Spiegel գերմանական պարբերականը։

Հոդվածում ասվում է, որ  արդեն հինգշաբթի Էստոնիայում կանցնեն  EU CYBRID 2017 ուսումնական վարժանքները,  որոնցում , ըստ սցենարի, կձեռնարկվեն տարբեր կիբերհարձակումներ  Եվրախորհրդի  կենտրոնական գրասենյակի վրա։ Ուսումնական վարժանքներին  կմասնակցեն  Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և նրա եվրոպացի  գործընկերները։

Գերմանական պաշտպանության նախարարության տվյալներով  սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին կայանալիք EU PACE 17 միջոցառումների ընթացքում պետք է հաքերային հարձակումներ իրականցվեն միանգամից մի քանի եվրոպական  պետությունների վրա։ Միաժամանակ  կարձանագրվի կեղծ նորությունների ավելացման քանակը։։

Միջոցառումները ցույց են տալիս, որ ԵՄ–ն և ՆԱՏՕ–ն փորձում են որքան հնարավոր է լավ պատրաստվել նմանատիպ «հիբրիդային  հարձակումներին»։