Հայաստանն աշխարհում ինտերնետից տարբեր տեսակի օպերատիվ ծրագրերի գողության քանակով առաջատար դիրքերում է։ Սեպտեմբերի 7-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանա, նման կարծիք է հայտնել տեղեկատվական անվտանգության հարցերի մասնագետ Սամվել Մարտիրոսյանը։

Նրա խոսքով՝ դա շատ գործոններով է պայմանավորված, այդ թվում՝ Հայաստանի կրթական համակարգի խնդիրներով։ «Դա, իհարկե, հանգեցնում է անվտանգության ապահովման ոլորտում բազմաթիվ խնդիրների»,– նշեց մասնագետը։