Facebook-ը փորձարկում է նոր գործառույթ՝ որոշ օգտատերեր արդեն կարող են գրառումների տակ գույզգույն մեկնաբանություններ թողնել։ Կարելի է ֆոնի համար ընտրել յոթ գույներից մեկը, այդ թվում նարնջագույն, վառ կանաչ ու մանուշակագույն, գրում է Life-ը։
Նորամուծությունն առայժմ հասանելի է միայն բջջային հեռախոսների օգտատերերի համար։ Նոր հնարավորությունն առաջինը գնահատել են Android-հավելվածների օգտատերերը։ Առայժմ հստակ հայտնի չէ, արդյոք այդ գործառույթը մշտապես կգործի սոցցանցի հավելվածում ու դեսքթոփային տարբերակում։




























