Facebook սոցցանցում հայտնվելու է առցանց ծառայությունների հայտնի Tinder ծառայության անալոգը, որի օգնությամբ օգտատերերն իրական կյանքում հանդիպելու հնարավորություն կունենան, հայտնում է Motherboard–ը։

Պարբերականի փոխանցմամբ՝ նոր ֆունկցիայի օգնությամբ հնարավոր կլինի ընկերների ցանկից առանձնացնել նրանց, ում հետ կցանկանայիք հանդիպել։ Դրա հետ մեկտեղ շփումը հնարավոր կլինի, եթե այն շարունակելու ցանկությունը փոխադարձ լինի։ Facebook–ում այդ ֆունկցիան «հանդիպման նոր միջոց» են կոչում, եւ այն իր տեսակով առցանց ծանոթությունների Tinder ծառայության անալոգն է համարվում։