ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Կատարի էմիր Ամիր Թամիմ բիլ Համադ Աթ Թանին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի կողմից տարածաշրջանային կայունության «շարունակական սպառնալիքը»։

Սպիտակ տնից հայտնում են, որ հեռախոսազրույցի ընթացքում Թրամփը նշել է Էր Ռիադի գագաթնաժողովի պարտավորությունների իրականացման կարեւորությունը, ահաբեկչության դեմ պայքարի հարցում միասնության պահպանումը, ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դադարեցումը եւ ահաբեկչական գաղափարախոսության կանխումը։