Կիեւի կենտրոնում Բեսարաբյան հրապարակի տարածքում մեքենա է պայթել՝ նախնական տվյալներով կան տուժածներ, հայտնում է «112 Ուկրաինա» հեռաւոստաալիքը։

Մեքենան ամբողջովին ոչնչացվել է։ Մեքենայում մի կին է եղել, նրան օպերատիվ հանել են մեքենայից, տեղափոխել հիվանդանոց։ Տուժել է եւս մեկ մեքենա, որը մոտակայքում էր գտնվում։

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը։ Տուժածների քանակի մասին ճշգրիտ տեղեկություններ չկան։ Որոշ ականատեսների խոսքով՝մեքենայում մի քանի մարդ կար՝ այդ թվում երեխա։

ՆԳՆ ղեկավարի խորհրդական Զորյան Շկիրյակը պարզաբանել է, որ պայթյունի վայրում մի երեխա կար, սակայն նա չի տուժել։