Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ռուսական ՏՏ ընկերություններին անհրաժեշտ է անցնել հայրենական ծրագրային ապահովման, քանի որ պետությունը չի կարողանա գործածել իր արտադրանքները՝ անվտանգությանը սպառնացող ռիսկերի պատճառով։ Այս մասին Ռուսաստանի նախագահը հայտնել է Պերմում՝ Պերմի երկրամասի տեղեկատվական- հեռահաղորդակցային կլաստերի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Զրույցի ընթացքում անդրադարձել են հայրենական ծրագրային ապահովման ծավալի հարցին։ Պուտինը դժգոհ էր նշված թվերից ու նշել է, որ անհրաժեշտ է «առաջ հրել» ծրագրավորողներին։ Նա շեշտել է, որ կան պետության ու առանձին ոլորտների եւ տարածաշրջանների համար «վճռական կարեւորության հարցեր» ։ Պուտինը հայտնել է, թե ինչ հետեւանքներ են սպասում ՏՏ ընկերություններին, եթե նրանք չանցնեն հայրենական ծրագրային ապահովման։ «Որոշ ոլորտներում պետությունը ձեզ անխուսափելիորեն կասի՝ գիտես, մենք չենք կարող դա վերցնել, քանի որ այնտեղ մի տեղ կսեղմեն կոճակն ու մեզ մոտ ամեն ինչ կանջատվի»,- ասել է Պուտինը։

 Պուտինի խոսքով՝ դա վերաբերում է ոչ միայն ռազմական ոլորտին, այլր էներգամատակարարմանը։