Չափահաս ամերիկացիների երկու երրորդը «լուրերի որոշ մասը» ստանում են սոցկայքերից եւ տասից երկուսը դրա համար են սոցկայքերից հաճախ օգտվում։ Այսպիսին են Pew Research Center հետազոտության արդյունքները, հաղորդում է Reuters-ը։
Հետազոտության համաձայն՝ չափահաս ամերիկացիների շուրջ 67 տոկոսը լուրերը կարդում են Facebook-ում, Twitter-ում եւ Snapchat-ում։ 2016-ին նրանց թիվը 62 տոկոս էր։
Հետազոտությունը ցույց է տվել, որ 50 տարեկանից բարձր ամերիկացիների 55 տոկոսը լուրերը կարդալու համար սոցկայքերն է օգտագործում՝ ի տարբերություն 2016-ի 45 տոկոսի։
Լուրեր ստանալու համար հանրաճանաչություն է վայելում Facebook-ը (45տոկոս), YouTube-ից 18 տոկոսն է օգտվում, իսկ 11 տոկոսը նախընտրում է Twitter-ը։




























