Apple-ի շնորհանդեսի նախաշեմին սոցկայքերում սկսել են հրապարակվել HomePod-ի լուսանկարները, որն իրական պայմաններում են փորձարկում, փոխանցում է Life-ը։
Խոհանոցային սեղանին HomePod-ի լուսանկարները հրապարակվել է Instagram-ում։ Լուսանկարում երեւում է նաեւ խելացի բարձրախոսը լիցքավորող սարքը։
Իսկ Twitter-ի օգտատեր Բենեդիկտ Էվանսը սքրինշոթ է հրապարակել, որը ցույց է տալիս, որ HomePod-ը հայտնվել է իր iPhone «Կառավարման կենտրոնում»։ Այդ գրառումը վկայում է այն մասին, որ Apple-ի աշխատակիցներից մեկը բարձրախոսն իր տանն է փորձարկում։
HomePod-ն ունի A8 պրոցեսոր, որն օգտագործվում է iPhone-ում։ Siri-ի շնորհիվ բարձրախոսը կարող է հարցերի պատասխանել եւ նորությունները պատմել, իսկ Apple Music ծառայության աջակցությունը թույլ կտա HomePod-ը երաժշտական կենտրոնի վերածել։




























