Արեւի վրա բռնկումները կարող են հանգեցնել Արեգակնային համակարգի շատ մոլորակների գրավիտացիոն դաշտի ապակայունացմանը: Դրա պատճառով մոտակա 10 տարում Վեներան կարող է առավելագույնս մոտենալ Երկիր մոլորակին, գրում է HotGeo-ն:

Դրա հետեւանքով մոլորակի վրա քաոս կսկսվի, որի պատճառով մարդիկ կզոհվեն:  Պետք է նշել, որ Արեգակնային համակարգում նման անկարգության պատճառն Արեւի բարձր ակտիվությունն է: Դա նաեւ շարքից կհանի Երկիր մոլորակի վրա գտնվող տեխնիկան: Ներկայումս մոլորակը մեզ առավելագույնս մոտենում է 584 օրը մեկ: Արեւի վրա բռնկումների պատճառով այս ժամանակահատվածը կարող է կրճատվել մինչեւ 300 օր: Ընդ որում, Վեներան կսկսի ավելի արագ պտտվել Արեւի շուրջ:

Մեր մոլորակին մոտենալը կհանգեցնի նրան, որ կիսագնդերից մեկում կլինի մշտական գիշեր, ինչը կլիմայի գլոբալ փոփոխության կբերի: