Մեծ Բրիտանիայի իշխանությունների կարծիքով՝ Իրանը կարող էր Հյուսիսային Կորեային օգնություն ցուցաբերել միջուկային զենքի զարգացման հարցում, հայտնում է Telegraph-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն փորձում է պարզել՝ արդյոք չէի՞ն կարող «ներկա եւ նախկին միջուկային տերությունները» Կիմ Չեն Ընին օգնել միջուկային մարտագլխիկների եւ հրթիռների զարգացման ծրագրում բեկում առաջացնելու հարցում: Կառավարությունում աղբյուրնեըը կարծում են, որ հյուսիսկորեացի գիտնականները հազիվ թե կարողանային ինքնուրույն նման հաջողության հասնել: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր նաեւ անձամբ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնը: «Ներկայումս քննվում են հանգամանքները, թե այս երկրին ինչպես հաջողվեց տեխնոլոգիական առումով նման ցատկ կատարել: Մենք ստուգում ենք, թե արդյո՞ք դերակատարում չի ունեցել որեւէ ներկա կամ նախկին միջուկային տերություն՝ կանխամտածված կամ ոչ»,- դիվանագետի խոսքն է մեջբերել Telegraph-ը: Ջոնսոնը չի կոնկետացրել, թե որ երկիրը կարող էր Փհենյանին ենթադրվող օգնությունը ցուցաբերել:
Պարբերականի տեղեկություններով՝ գաղտնի աջակցություն ցույց տալու «կասկածյալների» ցանկը գլխավորում է Իրանը: Պարբերականը չի հստակեցրել, թե այս կասկածներն ինչով են պատճառաբանված: Միեւնույն ժամանակ, Telegraph-ը հայտնում է, որ բրիտանական իշխանությունների կասկածների տակ է հայտնվել նաեւ Ռուսաստանը: Այս ենթադրության վերաբերյալ հետագա ոչ մի մանրամասն չի ներկայացվում:




























