Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են մարդկությանը սպառնացող նոր վտանգ՝ աստղակերպերի ընկնելուց եւ համաշխարհային երրորդ պատերազմից ավելի վտանգավոր է համարվել սուպերհրաբուխների ժայթքումը:

NASA-ի տեղեկություններով՝ Ելոուսթոնի հրաբխի ժայթքումը 100 կմ շառավղով կհանգեցնի կենդանի ամեն ինչի այրմանը, Երկիրը փոշով ու գազով ծածկելուն եւ, հետեւաբար, մի քանի տասնամյակ շարունակվող հավերժական ձմռան: