Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հաստատում է, որ Իրանը կատարում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում իր պարտավորությունները։ Այդ մասին երկուշաբթի  հայտնել է ԱԷՄԳ գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱԷՄԳ-ը արդեն մեկ տարուց ավել ղեկավարում եւ մոնիթորինգ է  իրականացնում ատոմային ոլորտում Իրանի կողմից Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում իր պարտավորությունների իրականացման հարցում։ Իրանը կատարում է համաձայնագրի պայմանները», - նշել է Ամանոն ԱԷՄԳ ղեկավարների խորհրդին ուղղված իր ուղերձում։