Zangi-ն շարունակում է հայկական ստիկերների շարքը հայոց լեզվի տարբեր բարբառներով: Գյումրվա բարբառով հայկական նոր ստիկերներն արդեն հասանելի են Zangi հավելվածի օգտատերերին։ Ստիկերների փաթեթն իր մեջ ներառում է 25 հաճախ օգտագործվող, առօրյա խոսակցական բառեր։ Նոր հավաքածուն անվանվել է «Ի՞նչխ թե»:
«Բարբառներով ստիկերների շարքը ստեղծելու ընրացքին ակտիվ մասնակցել են մեր օգտատերերը։ Երբ մեր ֆեյսբուքյան էջում տեղադեցինք հրապարակում, որ Գյումրվա բարբառով ստիկերների փաթեթ ենք պատրաստում, բազմաթիվ հումորային ու հետաքրքիր առաջարկներ ստացանք։ Կարծում եմ՝ մեկ փաթեթով չենք սահմանափակվի․ առաջարկած բառերն ու արտահայտություններն այնքան օրիգինալ են, որ նույնիսկ դժվարանում էինք առանձնացնել լավագույնները»,- մեկնաբանում է Zangi-ի կոմերցիոն տնօրեն Վիգեն Ավանեսյանը։ «Ի՞նչխ թե» փաթեթում տեղ են գտել այնպիսի արտահայտություններ ինչպիսիք են «ի՞նչխ թե», «ըսիգ սայլուգ է», «ըշտը յոլա» եւ այլ բառային արտահայտություններ։
«Լոխ լյավա» անվանմամբ Արցախի բարբառով ստիկերների փաթեթը հասանելի դարձավ Zangi-ի օգտատերերին օգոստոսի սկզբին։ Մոտ ապագայում նախատեսվում են Լոռվա, նաեւ Գավառի բարբառներով ստիկերներ։
Zangi հավելվածը մուտք գործեց միջազգային շուկա 2015թ.-ին եւ արդեն ունի 1.5 միլիոն ակտիվ օգտատեր աշխարհի տարբեր երկրներում։ Zangi-ն աշխատում է ամենուր՝ ապահելով որակյալ կապ նույնիսկ թույլ ինտերնետի ժամանակ: Բեռնել հավելվածը կարող եք այստեղ:




































