Այս տարվա հունվար-մարտ ամիսներին խաբեությամբ 16 մեքենաներ էին հափշտակել: Գործել էր համակարգված խումբ, իսկ մեքենաները բահական թանկարժեք էին:
Ոստիկանները պարզել են հետեւյալը. ավազակային հարձակման մեղադրանքով ՔԿՀ-ներից մեկում պատիժը կրող Արշակ Թ.-ն զանգահարել է սոցկայքում իրենց մեքենաներով վարորդի ծռայություններ մատուցելու հայտարարություններ տեղադրած անձանց, ներկայացել որպես գործածար եւ իր ընկերությունում աշխատելու առաջարկ արել:
Ապագա տուժողի հետ հանդիպել էր գործատուի աշխատակիցը, իրականում նախապես ծրագրված խարդախության մասնակիցը: Գործատուն սպասող տուժողին ասել էր, որ մեքենան հանձնի իր աշխատակցին՝ Ժրվեժում գտնվողն իր առանձնատուն տանելու համար: Նա նաեւ պատվիրել էր հետո գալ Արմավիր քաղաքում գտնվող իր գրասենյակ, քանի որ անձնական վարորդը հիվանդացել է:
Տուժողը մեքենան հանձնել էր անծանոթին, հասել Արմավիր ու զանգել գործատուին, բայց վերջինս արդեն անհասանելի էր եղել: Այս դեպքը կրկնվել է 16 անգամ:
Ի վերջո, ոստիկանությունը բացահայտել է հանցավոր խումբն ու հայտնաբերել 16 մեքենաներից 14-ը:











