Հայաստանի ՔԿՀ-ներից մեկում պատիժը կրող մի դատապարտյալ համացանցով գտել էր օրավարձով բնակարան, ապա թանկարժեք բջջային հեռախոս վաճառող մեկին: Նա զանգահարել է հեռախոս վաճառողին, ասել, որ շատ զբաղված է, եւ խնդրել հեռախոսը տուփով տանի Գարեգին Նժդեհի 11 շենք:

Այստեղ վաճառողին է մոտեցել գնորդի ծանոթը, ներկայացել որպես նրա եղբայր եւ խնդրել տուն բարձրանալ՝ հեռախոսը կնոջը ցույց տալու համար:

Բնակարանում վաճառողի վստահությունը շահելու համար նրան սուրճ է հյուրասիրել ու հայտնել, որ կինն իբր հարեւանի տանն է ու մինչ սուճը կխմի, ինքը հեռախոսը կտանի կնոջը ցույց տալու:

Վաճառողը տվել է հեռախոսը, իսկ «գնորդը» հեռախոսով հանդերձ անհետացել է: