Xiaomi Mi Mix 2-ի շնորհանդեսի ժամանակ ընկերության ներկայացուցիչներն իրենց թույլ են տվել կատակել Samsung-ի եւ Apple-ի հասցեին։

Սլայդերից մեկում ընկերությունը սմարթֆոնները ցույց տվեց օգտատերերի տեսքով, որոնց մազերն ու մորուքը դիսփլեյի շուրջ շրջանակն են խորհրդանշում։ Այդ հանգամանքին ուշադրություն է դարձրել TechReels անունով Twiterr-ի օգտատերը, փոխանցում է Lenta-ն։ 

Պետք է նշել, որ նոր iPhone-ը դեռ չի ներկայացվել։ Դրա շնորհանդեսը սեպտեմբերի 12-ին տեղի կունենա։ Նախնական տվյալներով՝ սմարթֆոնը 5․8 դյույմ տրամագծով OLED դիսփլեյ կստանա։ Բացի այդ, այն նաեւ դեմքի համար սքաներ կունենա՝ Touch ID-ի փոխարեն։