«Իրմա» փոթորիկը Ֆլորիդայում 5 մարդու մահվան պատճառ է դարձել։ ABCNews–ը հայտնում է, որ 4 մարդ զոհվել է վթարներից, իսկ մեկն էլ իր տանը մահացած է հայտնաբերվել։

Ըստ վերջին տվյալների՝ փոթորկից մոտ 5.8 մլն մարդ հոսանքազրկվել է Ֆլորիդայում, իսկ Ջորջիայի նահանգում առանց էլեկտրաէներգիայի է մնացել 73 հազար մարդ։ Մոտ 200 հազար մարդ օթեւան է փնտրում։

Ըստ վերջին տեղեկությունների՝ փոթորիկը, որը թուլացել է մինչեւ 1–ին աստիճան, շարժվում է արեւմտյան ափամերձ հատվածով։