Տվյալների պաշտպանության հարցերով իսպանական գործակալությունը որոշում է կայացրել 1․2 մլն եվրոյով տուգանել Facebook սոցցանցին ՝ անձնական տվյալների մասին օրենքի բացահայտված խախտումների կապակցությամբ, գրում է The Telegraph-ը։
Հայտնում են, որ գերատեսչությունը Facebook-ի գործունեության մեջ երեք խախտում է բացահայտել։ Եվ այսպես, Facebook-ը օգտատերերին չի տեղեկացրել այն մասին, թե ինչպես է օգտագործելու նրանց մասին հավաքած տեղեկությունները ( աշխարհայացքի, սեռի, դավանանքի, անձնական հետաքրքրությունների ու սոցցանցում նրանց վարքագծի մասին) ։
Բացի դրանից՝ գերատեսչությունը հանգել է այն եզրակացության, որ Facebook-ի գաղտնիության քաղաքականությունը պարունակում է ընդհանուր ու անորոշ տերմիններ ու ընկերությունը չի ապահովում օգտատերերի իրազեկման անհրաժեշտ մակարդակը։
Վերջապես՝ գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ Facebook-ը հետեւել է չգրանցված օգտատերերին, որոնք այցելել են Facebook, նաեւ 17 ամիս պահել ջնջված հաշիվների մասին տվյալները։




























