Սեպտեմբերի 12-ին Հայաստանի Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց գենային ինժեներիայի աշխատանքների կարգի դյուրացման մասին օրինագիծը, փոխանցում է NEWS.am-ը։ Դրանք կատարելու համար լիցենզիա այլեւս անհրաժեշտ չի լինի։ Բավական կլինի միայն այդ մասին տեղեկացնել Առողջապահության նախարարությանը։ Կամայականություններից զերծ կման Սահմանադրությամբ եւ օրենսդրությամբ ամրագրված արգելքները (թույլ չի տրվում եւ պատժելի են ընտրասերման փորձերն ու մարդկանց կլոնավորումը)։ Կողմ քվեարկեցին 82, դեմ՝ 9 պատգամավոր։