Այսօր` դեկտեմբերի 8-ին «ԱրմենՏել» ընկերության (ապրանքանիշը` Beeline) աջակցությամբ Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնում բացվել է պատանի նկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Այն նվիրված է Տիգրան Մեծի 2150 ամյակին եւ 3-րդն էր հոբելյանական միջոցառումների շարքում  եւ անցկացվում է վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո: Արցախի, Գյումրիի պատանի նկարիչների, ինչպես նաեւ Հայաստանի Ազգային Գեղագիտության կենտրոնի սաների ավելի քան 100 աշխատանքներ ներկայացված են ցուցահանդեսում:

«Այսօր, շատ կարեւոր է ժամանակակից Հայաստանի աճող սերնդի հոգում պահպանել մշակութային եւ պատմական ժառանգությունը: Ես խորապես համոզված եմ, որ այս միջոցառումն իր հետքը կթողնի պատանի սերնդի հայրենանվեր դաստիարակման հարցում` մերձեցնելով նրանց ազգային արժեքներին եւ պատմությանը»,- նշեց: Իգոր Կլիմկոն ասաց,

«Բացելով հայոց պատմության փառավոր էջերը դուք կատարում եք անգնահատելի աշխատանք` ի բարօրություն ապագա սերունդներին եւ հայ պետականության»,- դիմելով ցուցահանդեսի կազմակերպիչներին ասել է «ԱրմենՏելի» Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Տիգրան Մեծի 2150 ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շարքում ընդգրկվել են  Մեծ Թագավորի մասին վավերագրական ֆիլմի ցուցադրությունը եւ հայ ճանաչված նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված նկարները կտպագրվեն պատկերագրքում, որը նաեւ ներառում է Տիգրան Մեծի կյանքին եւ գործունեությանը նվիրված գիտահանրամատչելի հոդվածներ եւ փաստաթղթեր` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով: