Հասարակական կազմակերպությունները հարկ է մտածեն՝ Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանջին Նոբելյան մրցանակի ներկայացնելու մասին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էԿրեմլի անանուն աղբյուրը:

Գործակալության զրուցակցի խոսքով, նման միջոցը կօգներ Ասանջին ստեղծված իրավիճակում: Ներկայումս նա անազատության մեջ է Մեծ Բրիտանիայում՝ Շվեդիայում իր դեմ առաջադրված բռնաբարությունների մեղադրանքով:

Աղբյուրը չի հստակեցրել, թե որ անվանակարգում կարելի կլինի Ասանջին ներկայացնել Նոբելյան մրցանակի: Ամենայն հանշվանականությամբ, խոսքը Խաղաղության մրցանակի մասին է, քանի որ գիտական ոլորտներում Wikileaks-ի հիմնադրի ձեռքբերումների մասին հայտնի չէ:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Ջուլիան Ասանջը ձերբակալվել էր դեկտեմբերի 7-ին: Բրիտանացի իրավապահները սահմանափակում են փաստաբանների հետ հանդիպելու իրավունքը: