Բանկերը չնչին տոկոսով ֆինանսներ են ստանում, իսկ հաճախորդներին գրեթե 20 տոկոսով են վարկ տալիս։ Այս մասին սեպտեմբերի 13-ին՝ ԱԺ–ում «Հիփոթեքային վարկավորման մասին» օրինագծի քննարկման ժամանակ,  ասաց «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Պատգամավորը նշեց, որ բանկերը գումար են ստանում 0.25 եւ 0.75 տոկոսով, բայց վարկեր են տալիս 20 տոկոսով։ Բացի այդ, քաղաքացիներին դեռ ուզում են տուգանել, եթե նրանք վարկերը ժամկետից շուտ են մարում եւ բանկին զրկում են սպասվելիք տոկոսներից։ «Իսկ ԿԲ ներկայացուցիչը զարմանում է, թե ինչու են պատգամավորները պաշտպանում հասարակ քաղաքացիների, այլ ոչ թե բանկերի շահերը»,– ասաց Զոհրաբյանը։

Օրինագիծը նախատեսում է չեղարկել այդ տուգանքները, եթե վարկը տրամադրվում է 3 եւ ավելի տարով։