Դեկտեմբերի 8-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին:
ԼՂՀ նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաձայն նախագահի հրամանագրի՝ ներում է շնորհվել 20 դատապարտյալի: Մասամբ ներում է շնորհվել 22 հոգու:
Մերժվել է ներում շնորհել 103 դատապարտյալի՝ հաշվի առնելով նախկին դատվածությունները, ազատազրկման վայրից բացասական բնութագրությունը, կատարված հանցագործության բնույթը եւ հասարակական վտանգավորության աստիճանը:





























