Համաշխարհային շուկաներում ցորենի գներն իջել են, երբ Պակիստանը չեղյալ է հայտարարել հացահատիկի արտահանման եռամյա արգելքը: Դրա հետեւանքով այսօր՝ դեկտեմբերի 8-ին Չիկագոյի բորսայում մեկ բուշել (27,3 կիլոգրամ) ցորենի գինը կրճատվել Է 2,3 տոկոսով՝ մինչեւ 7,665 դոլար: Երեկ  Չիկագոյում մեկ բուշել ցորենն արժեր 8,11 դոլար:

 Հացահատիկի միջազգային խորհրդի տվյալներով՝ առաջիկա վեց ամսում Պակիստանը մտադիր է արտահանել մինչեւ 2 միլիոն տոննա ցորեն:

ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը նշում է, որ Պակիստանը 2007 թ. ցորենի արտահանման արգելք էր սահմանել դրա պակասի եւ ներքին շուկայում գների աճի սպառնալիքի պատճառով:

Երեկ Պակիստանի կառավարությունը որոշել է թույլ տալ մասնավոր բիզնեսին՝ արտահանել մեկ միլիոն տոննա ցորեն: Սպասվում է, որ առաջիկայում արտաքին շուկաներին մատակարարումները կընդլայնվեն: