Ռուսական էստրադային երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ով վերջին շրջանում ազատ է արձակել ոչ միայն իր լեզուն, այլեւ ձեռուոտը, «Ոսկե գրամոֆոն» մրցույթի ռեժիսորին ծեծելուց հետո կարող են զրկել պատվավոր կոչումից:

Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ընդունած հրամանագրերից մեկի համաձայն՝ ժողովրդական արտիստի կոչումը կարող է չեղյալ համարվել քրեական գործ հարուցելու դեպքում: Մինչ այս նման նախադեպ չի եղել, բայց հրամանագիրը նոր է ուժի մեջ մտել:

Հիշեցնենք, որ օրերս Կիրկորովը դաժանաբար ծեծել էր ռեժիսոր Մարինա Յաբլոկովային: Վերջինս դիմում է  ներկայացրել ոստիկանություն: