Երեւանի քաղաքապետարանը պաշտոնապես հաստատել է քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի հրաժարականի մասին տեղեկությունը: Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնեցին, որ դեկտեմբերի 8-ին Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դիմում է ներկայացրել Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր հրաժարականի մասին:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գագիկ Բեգլարյանը ծեծի էր ենթարկել  Հայաստանի նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արամ Կանդայանին:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահ մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանը NEWS.am-ին պաշտոնապես հաստատել էր Երեւանի քաղաքապետի մասնակցությամբ միջադեպի փաստը:

«Հայաստանի նախագահը բազմիցս արտահայտել է իր հստակ դիրքորոշումը նմանօրինակ արարքների վերաբերյալ: Այդպիսի վարքագիծն անընդունելի է եւ անհանդուրժելի: Իսկ պետական պաշտոնյայի դեպքում` առավել եւս»,- նկատել էր Արզումանյանը: