Ադրբեջանում դատավճիռ է կայացվել քաղաքացիների նկատմամբ, ովքեր մեղադրվում են Պակիստանում եւ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի դեմ կռիվներին մասնակցելու մեջ:
Դատարանի վճռով Ռաշադ Իսմայլովը դատապարտվել է 5 տարվա ազատազրկման, Իլղար Մամեդովը՝ 1, իսկ Ռամին Մուսաեւը՝ 3 տարի ազատազրկման:
Այդ անձինք մեղադրվում են զինված խմբավորում ստեղծելու մեջ:
Նրանք մասնակցել են ՆԱՏՕ-ի զորքերի դեմ մարտերին Պակիստանում եւ Աֆղանստանում: Բոլոր երեքին էլ ձերբակալել են Պակիստանի տարածքում:




























