Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարով նավթի մղումը դադարեցվել է դիվերսիայի հետեւանքով առաջացած վթարի պատճառով, հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի նախարարության եւ բրիտանական BP ընկերության ներկայացուցիչներին:

Դիվերսիան տեղի է ունեցել երկուշաբթի գիշերը: BP-ի նավթատարի օպերատորը հայտնել է, որ նավթատարի վերանորոգման աշխատանքներ են սկսվել, իսկ մղումը վերականգնվել է երեկոյան:

Միջադեպը չի ազդել նավթի արդյունահանման եւ արտահանման վրա, հայտնել է Թուրքիայում BP ընկերության ներկայացուցիչ Մուրատ Լեկոմպը: