Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա` դեկտեմբերի 8-ի  հրամանագրով  Արեւիկ Պետրոսյանը նշանակվել է Հայաuտանի Հանրապետության սահմանադրական դատարանի անդամ:

Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի մամուլի գրասենյակից:

Նշենք, որ Արեւիկ Պետրոսյանը ԲՀԿ քվոտայով երկար ժամանակ զբաղեցնում էր ԱԺ փոխնախագահի պաշտոնը, սակայն 2 ամիս առաջ նրան այդ պաշտոնում փոխարինեց նորաթուխ ԲՀԿ-ական, գործարար Սամվել Բալասանյանը, իսկ Արեւիկ Պետրոսյանը մնաց որպես սովորական պատգամավոր: