Ռուսական օդանավերը փաստացի ձախողել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի եւ Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի համատեղ լայնամասշտաբ ռազմածովային վարժանքների մի դրվագը: Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ին, սակայն միայն 2 օր անց է Տոկիոյում դրա մասին հաղորդել Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Էսիտո Սենգոկուն, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Ռռուսական երկու «ԻԼ-38» օդանավ, որոնք նախատեսված են սուզանավ հայտնաբերելու եւ ոչնչացնելու համար, տարբեր ուղղություններից մտել են ամենրիկա-ճապոնական վարժանքների անցկացման տարածք (Հոնսյու կղզու վրա) եւ մի քանի ժամ սավառնել օդում:  Ռուսական օդանավերը ձերբակալելու համար օդ են բարձրացել ամերիկյան ու ճապոնական F-15 օդանավերը, իսկ վարժանքները դադարեցվել են գաղտնիությունն ապահովելու նկատառումներից ելնելով:

Մոսկվայում հայտարարել են, որ ռուսական օդանավերը ոչինչ չեն խախտել: «Դրանք «ԻԼ-38» օդանավերի պլանային թռիչքներն են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ծովային ավիացիայի գործունեության շրջանակներում»,-  հայտարարել է ՌԴ Խաղաղօվկիանոսյան նավատորմի հրամանատարի մամուլի քարտուղար Ռոման Մարտովը: