Եգիպտոսի իշխանությունները 50 հազար դոլար կհատկացնեն բոլոր այն զբոսաշրջիկներին, ովքեր Շարմ-էլ-Շեյխ ծովափում տուժել են շնաձկների հարձակումներից: Այս մասին հայտարարել է երկրի տուրիզմի նախարար Հելմի Բադիրը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին ժամանակներս Շարմ-էլ-Շեյխում արձանագրվել է միանգամից մի քանի դեպք, երբ շնաձուկը ջրում հարձակվել է հանգստացողների վրա: Տուժածների թվում են երեք ռուսներ, ովքեր գտնվում են Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի հիվանդանոցում բազմաթիվ կտրված վերքերով եւ անգամ վերջույթների հատմամբ: Ավելի ուշ, դեկտեմբերի 5-ին Շարմ-էլ-Շեյխի Նաամա-Բեյ ծովախորշում շնաձկան հարձակումից մահացել է գերմանացի  70-ամյա մի կին: Այդ հատվածում ծովափերը մինչեւ հիմա փակ են եւ փակ կմնան այնքան, մինչեւ վերջնականապես չվերանա շնաձկների հարձակման վտանգը: