Ռուսաստանն ու Ղազախստանը համաձայնագիր են ստորագրել հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու մասին: Այս մասին այսօր` դեկտեմբերի 8-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ղազախստանի զինված ուժերի օդային պաշտպանության ուժերի գլխավոր հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Սորոկինը, հավելելով, որ այդ նպատակով Ռուսաստանը անհատույց Ղազախստանին կտրամադրի C-300 զենտա-հրթիռային համակարգեր:

«Ռուսաստանն ու Ղազախստանը հակաօդային պաշտպանության միասնական համակարգ են ստեղծում: Մինչ օրս Ռուսաստանի գլխավոր գործընկերները ՀՕՊ ոլորտում եղել են Հայաստանն ու Բելառուսը: Եկել է ժամանակը ընդլայնվելու համար»,- ասել է Սորոկինը:

Նրա խոսքով, նման համակարգ ստեղծելով կամրապնդվի երկու երկրների ընդհանուր պաշտպանական տարածքը, հաղորդում է GZT.ru-ն: