ԱՄՆ Ֆիննախը պատժամիջոցներ է սահմանել Իրանի ու Ուկրաինայի 11 ֆիզիկական ու իրավաբանական անձանց նկատմամբ՝ վնասակար կիբեր գործունեությանն առնչություն ունենալու համար։
Դրանցից է այն ընկերությունը, որը աջակցել է Իսլամական հեղափոխության պահակների կորպուսի բալիստիկ ծրագրին, երկու ուկրաինական ընկերություններ, որոնք աջակցել են իրանական ավիաընկերություններին, որոնցից մեկը ԻՀՊԿ-ի հետ է կապված, երկու իրանական ինտերնետային ընկերություններ, որոնք պատասխանատու են ԱՄՆ ֆինանսական համակարգի դեմ կիբերհարձակումների համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆիննախի կայքը։
«Ֆիննախը կշարունակի խիստ քայլեր ձեռնարկել Իրանի սադրանքների դեմ՝ այդ թվում ԻՀՊԿ-ի ուժերին ու ծայրահեղականներին, ահաբեկիչներին, Սիրիայում բռնության արշավին, ԱՄՆ ֆինանսական համակարգի ապակայունացմանն ուղղված կիբերհարձակումներին աջակցելու համար»,- ասել է նախարար Սթիվեն Մնուչինը։
Պատժամիջոցային ցուցակում հայտնված բոլոր անձանց ակտիվները ու սեփականությունը սառեցվելու է, ԱՄՆ քաղաքացիներին արգելվելու է նրանց հետ որեւէ գործարք կնքել։
Բացի դրանից, օտարերկրյա ֆինանսական հաստատությունները, որոնք նպաստում են վերոնշյալ կազմակերպությունների կամ անձանց հետ գործարքներին կամ որեւէ այլ նյութական աջակցությանը, նույնպես կհայտնվեն պատժամիջոցային ցանկում ։



























