2017 թ. լրանում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եռամեծար հայրապետներից Ս. Հովհան Օձնեցու գահակալման 1300-ամյակը: Այս նշանավոր հոբելյանի առթիվ կազմակերպվում են մի շարք միջոցառումներ, հրատարակվում են գրքեր՝ նպատակ ունենալով վերարժեւորել Ս. Հովհան Օձնեցու գործունեությունը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ եւ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի առաջարկությամբ Գեւորգյան հոգեւոր ճեմարանն ու Ս. Էջմիածնի «Վաչե եւ Թամար Մանուկյան» մատենադարանը համատեղ նախաձեռնել են «Հովհան Օձնեցի իմաստասեր կաթողիկոսը եւ նրա ժամանակը» թեմայով գիտաժողովը, որը տեղի կունենա դեկտեմբերի 5-ին:




























