Փորձագետները զգուշացնում են, որ արդեն 5 տարի հետո աշխարհի տարբեր երկրներում ընկերությունների աշխատակիցների գրեթե կեսը աշխատանքից կհեռացվի: Այս ամենի մեղավորը արհեստական ինտելեկտի զարգացումն է: Այս մասին վկայում է Boston Consulting Group-ի (BCG) անցկացրած հետազոտությունը, փոխանցում է «Միր24»-ը:

Ընկերության հարցմանը մասնակցել են 112 երկրներից ավելի քան 3 հազար ղեկավարներ եւ մենեջերներ: Պարզվել է, որ 47 տոկոսը զանգվածային կրճատումներ է սպասում, գրեթե 80 տոկոսը համոզված է, որ արհեստական ինտելեկտը կհարստացնի գոյություն ունեցող աշխատակիցների հմտությունները, 31 տոկոսը կարծում է, որ սա կկրճատի իրենց խնդիրների շրջանակը:

«Ընկերությունների մեծ մասը կանխատեսում է տեղեկատվական տեխնոլոգիաների, օպերացիոն գործունեության եւ հաճախորդների հետ աշխատանքի վրա արհեստական ինտելեկտի էական ազդեցություն»,- նշված է հետազոտության հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ղեկավարների մեծ մասի կարծիքով՝ արհեստական ինտելեկտը մրցակցային առավելություն ձեռք բերելու կամ դա պահպանելու օգնական կդառնա: Սակայն առայժմ միայն յուրաքանչյուր 5-րդ ընկերությունն է օգտագործում նման տեխնոլոգիաների տարրեր:

Օրինակ՝ «Յանդեքսը» արհեստական ինտելեկտն օգտագործում է տեքստերը թարգմանելու համար: Մասնագետները մշակել են առցանց թարգմանության կատալերագործված համակարգ, որն օգտագործում է ինչպես հին կայուն ալգորիթմները, այնպես էլ նեյրոնային ցանցերը: