Ստամբուլի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լեւոն արքեպիսկոպոս Զեքյանը սեպտեմբերի 14-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան եւ հանդիպել պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանի հետ:

Պոլսո Հայոց պատրիարքարանից NEWS.am-ին հայտնում են, որ Լեւոն արքեպիսկոպոս Զեքյանը կաթոլիկ համայնքի անունից շնորհավորել է Բեչքյանին պատրիարքական տեղապահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն:

Կողմերը մտքեր են փոխանակել միջեկեղեցական եւ եկեղեցուն հուզող առօրյա սոցիալական թեմաների շուրջ։ Արքեպիսկոպոս Զեքյանը նշել է, որ տեղապահ սրբազանն իրեն անծանոթ դեմք չէ, քանի որ Եվրոպայում միջեկեղեցական տարբեր հանդիպումների ժամանակ զրուցելու առիթ է ունեցել նրա հետ: