Չինական Taobao համացանցային խանութում հատուկ դիմակներ կան, որոնք պետք է օգտատիրոջը խանգարեն իր դեմքի միջոցով արգելափակումից հանել iPhone X-ը (օրինակ՝ երբ նա քնած է), գրում է TJ-ն։
Ըստ երեւույթին, դիմակները նախապես այլ բանի համար են նախատեսված եղել։ Պետք է նշել, որ շնորհանդեսի ժամանակ Apple-ի ներկայացուցիչները պնդում էին, որ Face ID-ի գործարկման համար օգտատերը սքաներին պետք է նայի։
Հիշեցնենք, Face ID-ի հնարավորությունները ցուցադրելիս Apple-ի փոխնախագահ Քրեյգ Ֆեդերգիին չի հաջողվել առաջին փորձի ժամանակ արգելափակումից հանել iPhone X-ը։




























