Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով Գեւորգ Դանիելյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնից` պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար:
Լուրեր են շրջանառվում որ, Սերժ Սարգսյանը որոշել է պատժել նախարարին իրեն վստահված համակարգում տեղ գտած ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերին ժամանակին ու համարժեք չարձագանքելու համար:
Հիշեցնենք, որ երեկ` դեկտեմբերի 8-ին հրաժարական է ներկայացրել Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը` նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արմեն Կանդայանին ծեծի ենթարկելու համար:
Ըստ մեր տեղեկությունների, սակայն, այս երկու դեպքերը միմյանց հետ կապ չունեն:





























