Օդեսայի մարզում իշխանությունները սուգ են հայտարարել մանկական ճամբարում հրդեհի հետեւանքով զոհված երեխաների հիշատակին։

Այս մասին Facebook–ի էջում հայտնել է Օդեսայի նահանգապետ Մաքսիմ Ստեպանովը։

«Ողբերգություն։ Զայրույթից եւ ցավից բառեր չեմ գտնում։ Օդեսայի մարզում սուգ է»,– գրել է Ստեպանովն իր էջում։

«Վիկտորյա» մանկական ճամբարում հրդեհը բռնկվել էր սեպտեմբերի 16-ի գիշերը։ Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 3 երեխա։ Երկուսի մարմինները հայտնաբերվել են, երրորդինը որոնում են։

Հարուցվել է քրեական գործ։