Իրանի ռազմատիեզերական ուժերի հրամանատար Ամիր Ալի Հաջիզադեն պարզաբանել է «ռումբերի հոր» ստեծման մասին ավելի վաղ արված հայտարարությունը։
«Ռազմատիեզերական ուժերի հանձնարարությամբ Ռազմարդյունաբերության կազմակերպությունը պատրաստել է մոտավորապես 10 տոննա քաշ ունեցող ռումբ, որը հնարավոր է նետել «Իլյուշինա» ինքնաթիռներից», - հայտնել է Հաջիզադեն IRIB հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ՝ նշելով, որ ռումբն ունի բավականին մեծ ոչնչացման ունակություն։ Այդ մասին նա հայտարարել է՝ ի պատասխան խնդրանքին մեկնաբանելու իր սեփական բառերն, այն մասին, որ «եթե ԱՄՆ-ն ունի «ռումբերի մայր», ապա Իրանն ունի «ռումբերի հայր»։
Ապրիլի կեսին ԱՄՆ–ն Աֆղանստանում ԻՊ գրոհայինների դեմ օգտագործել է գերհզոր ոչ ատոմային GBU-43 ռումբը։ Պենտագոնի տվյալներով «բոլոր ռումբերի մայր»-ն , ինչպես անվանում են այդ 9 տոննա քաշով ֆուգասային արկը, դարձել է ԱՄՆ-ի կողմից օգտագործված ամենահզոր ոչ ատոմային ռազմամթերքը։




























